2 օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը. ԵՄ դիտորդություն

Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։

Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը:

«Նա մահացել է բնական պատճառներով»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդներից մեկին Երևանի հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել:

Նախնական տեղեկություններով, դիտորդը մահացել է սրտամկանի ինֆարկտից: