Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին

ԱՄՆ քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն անդրադարձել է Հայաստանում ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայություններին, ներկայացրեց մի շարք գործնական խորհուրդներ ամառային ուղևորությունների վերաբերյալ, հորդորեց ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին և հիշեցրեց Հայաստանում գտնվելու ընթացքում տեղի օրենքներին հետևելու կարևորության մասին։

Հայտնում են դեսպանությունից։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։