Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Եվրոպայի էներգետիկ խնդիրը կազդի նաև Թուրքիայի վրա

Եվրոպայի էներգետիկ խնդիրը կազդի նաև Թուրքիայի վրա։

Այս մասին ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

«Ներկայումս Թուրքիան չի տուժում այս խնդրից, բայց սա այնպիսի մասշտաբի հարց է, որ կարող է ազդել նաև մեզ վրա, քանի որ մենք նույնպես կապված ենք եվրոպական համակարգի հետ», – նշեց նա։