Սադրանքներ հրահրելու գործելաոճը դաջված է Փաշինյանի սիրելի թուրք ու ադրբեջանցի գործընկերների ճակատին

Ցեղասպանության զոհերի հիշատակման այս խորհրդանշական օրը երկրի կառավարիչը առիթ է փնտրում իր խոնարհումը ցուցաբերելու Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներին, իր խոսնակի շուրթերով հնչեցնելով` հարևան պետության դրոշ այրելը սադրիչ և հրահրող գործելակերպ է, անպատասխանատու ու անընդունելի:

Իշխանության համար ընդունելին արտաքին քաղաքական օրակարգից Ցեղասպանության հարցը հանելն է, պատասխանատվությունը` թուրք-ադրբեջանական նախապայմանների կատարումը:

Ինչ վերաբերում է սադրանքներին և հրահրումներին, ապա այդ գործելաոճը դաջված է փաշինյանի սիրելի գործընկերների` թուրք ու ադրբեջանցի ճակատին, որոնց ցեղասպան վարքը դրսևորվել է 110 առաջ` Արևմտյան Հայաստանում, 37 տարի առաջ` Բաքվում, Սումգայիթում և Գանձակում, 2 տարի առաջ էլ` Արցախում:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան