ՔՊ-ն ընդունեց հայտարարագիրը ներկայացնելու վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 1-ը հետաձգելու մասին օրենքը

ՔՊ-ական պատգամավորները 63 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեցին «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Օրինագծով նախատեսվում է մայիսի 1-ը՝ որպես եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետ, որը սահմանված է օրենքով, այս տարվա և հաջորդ տարվա համար փոխել՝ վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 1-ը:

«Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց, իսկ «Պատիվ ունեմ»-ը ձեռնպահ։

Օրենքով նաև նախատեսվում է մյուս տարիների համար հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը սահմանել հունիսի 1-ը, դրանք չի թուլատրվում ներկայացնել մինչև մարտի 1-ը։

ԱԺ-ն օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ կդիտարկի հաջորդ օրը, ապրիլի 22-ին։