Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները այսօր կհանդիպեն Տիգրան Խաչատրյանի հետ
Տեղեկացնում ենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները այսօր հրավիրվել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ՝ մեր ներկայացրած որոշ պահանջներ քննարկելու նպատակով:
Ժամը 14:30-ին՝ հանդիպումից անմիջապես հետո, Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանում տեղի կունենա Խորհրդի ներկայացուցիչների ճեպազրույցը՝ ներկայացնելու բանակցությունների արդյունքները:
Հետաքրքրված լրագրողներին հրավիրում ենք լուսաբանելու ճեպազրույցը:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

