Ալիևը մեկնել է Թուրքիա
Անթալիայի 4-րդ դիվանագիտական համաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թուրքիա է ժամանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի մասնակիցների ցուցակում ընդգրկված են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Համաժողովը կանցկացվի ապրիլի 11-13-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանու ներքո՝ «Վերականգնում ենք դիվանագիտությունը մասնատված աշխարհում» կարգախոսով։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցեն 148 երկրների շուրջ 4 800 ներկայացուցիչներ, այդ թվում՝ 18-ը՝ պետությունների ղեկավարների մակարդակով։ Եվարահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել։

