Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույց

Ձեզ ենք ներկայացնում Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների Ավագ շաբաթվա 2025թ. ծիսական ժամանակացույցը:

Ապրիլի 13

Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ

11:00 – Ս. Պատարագ, ավարտին կկատարվի երեխաների օրհնության կարգ

17:00 – երեկոյան ժամերգություն, Դռնբացեքի արարողություն

Ապրիլի 14

Ավագ երկուշաբթի. Արարչագործության, անիծված թզենու և տաճարը վաճառականներից մաքրելու հիշատակության օր
09:00 – Առավոտյան ժամերգություն

17:00 – երեկոյան ժամերգություն

Ապրիլի 15

Ավագ երեքշաբթի. Տասը կույսերի հիշատակության օր
09:00 – Առավոտյան ժամերգություն

17:00 – երեկոյան ժամերգություն

Ապրիլի 16

Ավագ չորեքշաբթի, հիշատակ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության
09:00 – Առավոտյան ժամերգություն

17:00 – երեկոյան ժամերգություն

Ապրիլի 17

Ավագ հինգշաբթի. hիշատակ Խորհրդավոր ընթրիքի ու Սուրբ Հաղորդության հաստատման
09:00 – Առավոտյան ժամերգություն: Ավարտին` ապաշխարողների արձակման կարգ

11:00 – Ս. Պատարագ

16:00 – Ոտնլվայի արարողություն, ավարտին` յուղի օրհնություն

19:00 – Խավարման կարգ

Ապրիլի 18

Ավագ ուրբաթ. Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օր
11:00 – Խաչելության կարգ

17:00 – Թաղման կարգ

Ապրիլի 19

Ավագ շաբաթ․ հիշատակ Հիսուսի կողմից դժոխքի ավերման և արդար հոգիների ազատագրման

09:00 – Առավոտյան ժամերգություն

17:00 – երեկոյան ժամերգություն

17:30 – Ճրագալույցի Ս. Պատարագ

19:30 Կանթեղներով երթ Առաջնորդանիստ Ս․ Սարգիս եկեղեցուց

Ապրիլի 20

Սուրբ Զատիկ․ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոն
11:00 Ս. Պատարագ

Ապրիլի 21

Մեռելոց․ Ննջեցյալների հիշատակության օր

10:30 – Ս. Պատարագ, ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ