Զվարթոնցը Հայաստանի ամենակարևոր հնագիտական համալիրներից մեկն է. Վարշավայի համալսարան

Օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի և Վարշավայի համալսարանի Միջերկածովյան հնագիտության լեհական կենտրոնի տնօրեն Արթուր Օբլուսկի միջև կնքվել է պայմանագրի, որի համաձայն այս տարվանից «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հայ-լեհական համատեղ արշավախումբը Համբուրգի համալսարանի հետ համագործակցությամբ կսկսի հնագիտական նորագույն մեթոդներով ուսումնասիրություններ (մասնավորապես երկրաֆիզիկական, մագնետոլոգիական, երկրաքիմիական հետազոտություններ) և հնագիտական պեղումներ։

ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, հնագիտական աշխատանքների մեկնարկը նախատեսված է հունիսին։

Նշվում է, որ սա առաջին համագորկածցությունը չէ լեհ հնագետների հետ։ Նախորդ տարի ձեռք բերված քառակողմ համագործակցության շրջանակում, այս տարի կշարունակվեն նաև «Արգիշտիխինիլի» հնավայրում հայ–լեհական համատեղ արշավախմբի պեղումները և ուսումնասիրությունները։

Համաձայնագրի կնքումից հետո Վարշավայի համալսարանի Միջերկածովյան հնագիտության լեհական կենտրոնի կայքում  հրապարակված նյութում նշված է. «Վարշավայի համալսարանի Միջերկրածովյան հնագիտության լեհական կենտրոնը պայմանագիր է ստորագրել Հայաստանում վաղ միջնադարյան Զվարթնոցում նոր հետազոտական նախագծի իրականացման համար։ Սա երկրի ամենակարևոր հնագիտական համալիրներից մեկն է և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում»։