Մեր քաղաքացիներից առգրավված գույքը յուրացվո՞ւմ է, պահվո՞ւմ է որևէ վայրում՝ պարզ չէ

Երևանի կենտրոնական փողոցներում դրոշներ, փուչիկներ, խաղալիքներ վաճառող առևտրականներն ահազանգում են, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ու ոստիկաններն իրենց հանդեպ չափազանց կոպիտ վերաբերմունք են ցուցաբերում։ Շատ հաճախ քաշքշում են առևտրականներին, խլում և առգրավում վերջիններիս գույքը։

Ի դեպ, անհասկանալի է նաև առգրավված գույքի ճակատագիրը։ Յուրացվո՞ւմ է, պահվո՞ւմ է որևէ վայրում․ պարզ չէ։

Նշեմ, որ առևտրականների շարքերում կան չունևոր, հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ, որոնց համար սա ապրուստի միակ միջոցն է։ Եվ քաղաքային իշխանություններն արգելելուց ու տուգանելուց առաջ պետք է այլ հնարավորություններ ստեղծեն այս մարդկանց համար։

Մեր քաղաքացիների նկատմամբ նման վերաբերմունքը անթույլատրելի է։ Քաղաքային իշխանություններին կոչ եմ անում վերանայել այսպիսի մոտեցումը, իսկ ոստիկաններին՝ ցուցաբերել պատշաճ վերաբերմունք։

Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից