Տավուշում սուբվենցիոն ծրագրերը հետաձգվել են 2023 և 2024 թվականներից. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան սարգսյանը գրում է.
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել՝ ներկայումս Տավուշի մարզում ընդհանուր սուբվենցիոն քանի՞ ծրագիր է իրականացվում, որո՞նք են դրանք, ո՞ր համայնքներում։ Որո՞նք այն սուբվենցիոն ծրագրերը, որոնք նախատեսված էին ավարտել 2023 , 2024 թվականներին, յուրաքանչյուր ծրագիր ի՞նչ պատճառով հետաձգվել։
Մազպետարանից պատասխանել են․ «2023թ. սուբվենցիոն ծրագրերից 15 ծրագիր ավարտվել է, 2 ծրագիր ընթացքի մեջ է: 2024թ. սուբվենցիոն ծրագրերից 5 ծրագիր ավարտվել է, 12 ծրագիր ընթացքի մեջ է, 3 ծրագրի մասով շինարարական աշխատանքները դեռևս չեն սկսվել: Ծրագրեր են իրականացվում մարզի բոլոր համայնքներում»»։:

