Իրանցիները կկտրեն յուրաքանչյուրի ոտքը, որ կներխուժի երկրի տարածք
Իրանցիները կկտրեն յուրաքանչյուրի ոտքը, որ կներխուժի երկրի տարածք։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին այսպես է արձագանքել ԱՄՆ իշխանությունների սպառնալիքներին, հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եթե որևէ ագրեսոր ոտք ոտք դնի իսլամական Իրանի սրբազան տարածք, մենք կկտրենք այդ ոտքը։ Իսլամական հեղափոխության ուսմունքի համաձայն՝ մենք պատերազմներից ոչ մեկի նախաձեռնողը չենք եղել, բայց մենք սովորել ենք վճռականորեն և կոշտ կերպով դիմակայել ագրեսորներին», -ասել է նա։
Մինչ այդ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Էմիր Սայիդ Իրավանին նամակ էր հղել կազմակերպության Անվտանգության խորհրդին՝ պահանջելով դատապարտել Թեհրանի հասցեին Թրամփի սպառնալիքները:

