Կիմա տատիկն ազատ արձակվեց. դատարանը կիրառեց վարչական հսկողություն
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը «տատիկների գործով» դատարանի որոշման մասին գրել է․
«Կիմա տատիկն ազատ արձակվեց։ Դատարանը կիրառեց վարչական հսկողություն։
Ուղիղ 72 ժամ պահեցին։ Մինչև վերջին րոպեն։
Աստված թող բոլորին տա՝ ըստ իրենց արդարության։ Ուրիշ բան չունեմ ասելու»։
Ավելի վաղ Արսեն Բաբայանը հայտնել էր, որ «տատիկների գործով դատարանը մերժեց քննիչի՝ Անահիտ Խալաթյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը:
Որպես խափանման միջոց դատարանը կիրառել է վարչական հսկողությունը»:

