Հանրապետության հրապարակից ադրբեջանցի բլոգերի տեսանյութի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ
Հանրապետության հրապարակից ադրբեջանցի բլոգերի տեսանյութի հրապարակման գործով ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից:
Վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը»:
Հիշեցնենք՝ օրեր առաջ ադրբեջանցի բլոգերը Հանրապետության հրապարակից սոցցանցերում տեսանյութ էր հրապարակել, որում Երևանն անվանել էր «պատմական ադրբեջանական»:
Իսկ Asekose․am-ը իր տելեգրամյան ալիքում տեսանյութ է հրապարակել՝ տխրահռչակ ադրբեջանցի բլոգեր Քյամրամի մասնակցությամբ, որտեղ նա «Երևան Սիթի»-ի տոպրակով է։

