Իրանը ռմբակոծելու Թրամփի հայտարարությանն ի պատասխան՝ Թեհրանը խոստանում է հետևանքներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ բանակցությունների ձախողման դեպքում Իրանին ռմբակոծելու սպառնալիքները հակասում են խաղաղության և անվտանգության բուն էությանը, և եթե Վաշինգտոնն ընտրի այս ճանապարհը, կբախվի հետևանքների։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղայը։

«Պետության ղեկավարի կողմից Իրանը ռմբակոծելու հստակ սպառնալիքը ակնհայտ հակասություն է խաղաղության և անվտանգության բուն էությանը:

Բռնությունը ծնում է բռնություն, իսկ խաղաղությունը՝ խաղաղություն: ԱՄՆ-ն կարող է ընտրել այս ճանապարհը իր բոլոր հետևանքներով»,- գրել է նա իր X էջում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: