Հայաստանի Ազգային պատկերասրահի գանձերը կցուցադրվեն Բեռլինում

Բեռլինում մեկնարկել են «100 + 10-Հայկական այլաբանություններ» միջազգային փառատոնի նախապատրաստական աշխատանքները:

Հայաստանի ազգային պատկերասրահից հայտնում են, որ փառատոնի շրջանակներում Արշակ Ֆեթվաճյանի անկրկնելի ստեղծագործությունները ապրիլի 24-ից մայիսի 31-ը կներկայացվեն «Ապագա անկատար» ցուցահանդեսում Ամստերդամից, Ստամբուլից և Գյոթեբորգից ժամանած շուրջ քառասուն արվեստագետների ավելի քան 80 աշխատանքների հետ համատեղ։

«Մեր հոգիները պատերազմում են», ասվում է ցուցահանդեսի աշխատանքներից մեկում: Արվեստագետներն անդրադառնում են ցեղասպանության, տեղահանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքներին՝ ձգտելով կոտրել կորստի և ճգնաժամի շրջափուլը՝ միաժամանակ ընդունելով ապագայի ձևավորման երկիմաստությունները: Մեկտեղելով լուսանկարչությունը, նկարչությունը, վիդեո և ինստալյացիաների ցուցադրությունը՝ ցուցահանդեսն ընդգծում է, թե ինչպես է արվեստը վկայում և փոխակերպվում ոչ թե զոհաբերությունների կլիշեների միջոցով, այլ շեշտադրում է անդրազգային կապերն ու հույսը:

Համադրող՝ Վիգեն Գալստյան

Պաստառը՝ Դավիթ Քոչունց, Կիմ, 2021, կտավ, յուղաներկ: Տոմսերը կարելի է ձեռք բերել հղումով։