«Վերելք». ՓՇՐԵԼ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՈՒՐԱՆ․ հյուրը՝ Տրդատ Դոնիկյան (տեսանյութ)

Այն, որ մեր հասարակական կյանքում գերիշխում են բացասական հույզերը ու մտքերը, ակնհայտ է։ Իսկ դա լավ ապագա խոստանալ չի կարող։ Եվ օրախնդիր է հասարակական կյանքի բացասական աուրան փշրելը։ Ինչպե՞ս է դա հնարավոր անել:

Խորագետ, փիլիսոփա, թաքնագետ, ուսուցիչ Տրդատ Դոնիկյանը կարծում է, որ նոււյնիսկ մեկ մարդը կարող է փոխել ամբողջ աշխարհը, քանի որ, ըստ իրեն, Տիեզերքում ամեն ինչ փոխկապակցված է։ Մի մարդու սրտում ծնված լույսը կարող է լուսավորել ամբողջ մոլորակը։ Հազարավոր տարիների ընթացքում կատարված հոգևոր և գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկության 87 տոկոսն այս պահին ապրում է բացասական թրթռումների դաշտում, սակայն նույնիսկ այդ մութ միջավայրում մարդության գիտակցության լույսը արագորեն աճում է։

Մեկ լուսավոր մարդ, ով ապրում է սրտաբաց լավատեսությամբ, առանց դատելու որևէ մեկին, կարող է չեզոքացնել շուրջ 90 000 մարդու բացասական դաշտ։

Մեկ մարդ, ով ապրում է մաքուր սիրով, խոնարհությամբ և հարգանքով յուրաքանչյուր կենդանի էակի հանդեպ՝ ընդունելով բոլորի ազատությունը, հանգեցնում է շուրջ 750 000 մարդու ներքին մաքրազերծման։

Մեկ մարդ, ով ճառագում է ուրախության, խաղաղության և ներքին լուսավորության անսպառ էներգիա, իր գոյությամբ բարձրացնում է 10 միլիոն հոգու թրթիռային հաճախականությունը։

Եվ մեկ հոգի, ով ապրում է կարեկցանքի, կարեկրության և համընդհանուր միասնության զգացողությամբ՝ առանց բաժանման, առանց «ես»-ի գերակայության, կարող է փոխել շուրջ 70 միլիոն մարդու ճակատագիր՝ չեզոքացնելով նրանց կուտակած ցասումն ու մռայլությունը։

«Վերելք»-ի եթերում Տրդատ Դոնիկյանը պարզաբանում է այս ամենը՝ վստահեցնելով, որ սա մոգական չէ. սա սրտի ճշմարտությունն է, Տիեզերքի օրենքը, որը գործում է ամեն շնչի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում