ՔՊ-ն ամեն ինչի կդիմի՝ Գյումրու ընտրություններում հաղթելու համար․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Գյումրիում, իր անոնսն էր ստացել դեռ չորեքշաբթի՝ Հայաստանի խորհրդարանում կառավարության անդամների հետ պատգամավորների հանդիպման ժամանակ։ Այս մասին մարտի 28-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցում հայտնել է ԱԺ «Պատվի ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ կառավարող քաղաքական մեծամասնության առաջնորդը խորհրդարանի ամբիոնից, փաստորեն, ազատել է իրավապահ մարմիններին իրենց պարտավորություններից։ Այժմ նրանք գործելու են նրա անձնական պատկերացումների շրջանակում։

«Սա հիմնված է ոչ թե օրենքի և Սահմանադրության, այլ իշխող ուժի առաջնահերթությունների վրա, որոնք արտահայտվում են ձերբակալություններով, ճնշումներով, անընդունելի միջոցների կիրառմամբ»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում