Ֆրանսիական Arte France հեռուստաալիքը ներողություն է խնդրել առանց Հայաստանի քարտեզի համար
Ֆրանսիական Arte France հեռուստաալիքը ներողություն է խնդրել իր «28 րոպե» հաղորդման մեջ առանց Հայաստանի տարածաշրջանի քարտեզը հրապարակելու համար։ Այս մասին հայտնել է ֆրանսահայ հասարակական գործիչ, «Հայաստան» մշակութային միության ներկայացուցիչ Գրիգոր Ամիրզանյանը։
Ծրագիրը վարող Էլիզաբեթ Քինը ներողություն է խնդրել կատարվածի համար՝ նշելով, որ տեղի է ունեցել կոլեկտիվ սխալ, և հաղորդման հեղինակները զղջում են կատարվածի համար։ Նա շնորհակալություն է հայտնել հանդիսատեսին ցուցաբերած ներողամտության համար՝ նշելով, որ այստեղ չարամիտ դիտավորություն չկար։
Հիշեցնենք, որ «28 րոպե» ռեպորտաժում խոսվում էր Թուրքիայում հակակառավարական ցույցերի մասին։ Իսկ քարտեզին նշված էին տարածաշրջանի բոլոր երկրները՝ Հայասանից բացի։ Իրավիճակն իրարանցում է առաջացրել սոցցանցերում, դրան արձագանքել են ինչպես օգտատերերը, այնպես էլ հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները։

