Հայաստանը և ԵՄ-ը կարող են քննարկել ԵՄ դիտորդների առաքելության նոր մանդատի հարցը. ԱԳՆ

խաղաղության համաձայնագիր ստորագրվի Ադրբեջանի հետ, կարող են քննարկել ԵՄ դիտորդական առաքելության նոր մանդատի հարցը։ Այս մասին Ազգային ժողովում եվրոպական ինտեգրման հարցերի մշտականխորհրդարանական հանձնաժողովի նիստում կառավարության 2024թ. ծրագրի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասել է արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

«Այդ մանդատը երկու տարով է։ Իհարկե, ապագայում, եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, վավերացվի, և հայտնվեն նշաններ, որոնք կվկայեն կայուն խաղաղության մասին, մենք կկարողանանք քննարկել նոր մանդատը եվրոպացի դիտորդների համար։ Չէ՞ որ պարտադիր չէ սահմանափակվել միայն սահմանային գծով»,- նշել է Հովհաննիսյանը։

Մանդատը, նրա խոսքով, ներառում է նաև վստահության ամրապնդման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը։ «Բաքվի հետ հարաբերությունների զարգացման դրական սցենարի դեպքում կարելի է գտնել ճիշտ մոդելներ՝ ուղղված ԵՄ առաքելության հետ աշխատանքը շարունակելուն»,- ավելացրել է փոխնախարարը։