Հայերը 10:0 հաշվով հաղթեցին հյուրընկալության, քաղաքակրթության, էթիկայի և մարդասիրության մեջ. Թամարա Թաթարաշվիլի

Ֆեյսբուքի վրացի օգտատեր Թամարա Թաթարաշվիլին գրել է.

«Հայերը 10:0 հաշվով հաղթեցին հյուրընկալության, քաղաքակրթության, էթիկայի և մարդասիրության մեջ։

Ամոթ ու գլխիկորություն է։

Այս մասին կամ թիմը, կամ ֆեդերացիան պետք է բարձրաձայնեն ու ներողություն խնդրեն հայկական կողմից»։

Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղից հետո վրացի ֆուտբոլասերները շշեր են նետել հայկական ֆան գոտու ուղղությամբ։