Առավոտվա երկրաշարժից հետո Ալավերդու տարածաշրջանը հոսանքազրկվել է․ «Անկյուն+3»

«Անկյուն+3»-ը գրում է․ «Երեկ ուշ երեկոյան էլեկտրամատակարարման մասսայական վթարներ են արձանագրվել Ալավերդի քաղաքում և համայնքի գյուղերում։ Իսկ առավոտյան 5.15 տեղի ունեցած երկրաշարժից https://www.facebook.com/rescueservicera/posts/pfbid02Up8MHeM7x72YkwSNCh93fTXHveaBHRKek6qsmDBfNg4rFS5SgFVanLHSFtnmRYu7l  տարածաշրջանն ամբողջությամբ հոսանքազրկված է։ Ենթադրվում է, որ Վանաձոր Ալավերդի հատվածում բարձրավոլտ աշտարակ է ընկել։ Պատկերն անմխիթարական է նաև ներքին ցանցերում։ Թաց, ասել է ծանր ձյան հետևանքով բազմաթիվ ընկած էլեկտրասյուներ կան։ Այս պայմաններում անհնար է կազմակերպել դպրոցների, մանկապարտեզների և այլ հաստատությունների աշխատանքը»։