Արցախցիները պիտի երախտապարտ լինե՞ն, որ նրանց չեն հանձնում թշնամուն
Սկզբում արվեց ամեն հնարավոր բան, որ մեր Արցախցի հայրենակիցները լքեն իրենց Հայրենիքը, շեներն ու տները` այնտեղ թողնելով ամեն բան։ Հետո, չնայած այն հանգամանաքին, որ նրանք ունեին ՀՀ քաղաքացիություն, հայտարարվեց, որ այլևս Արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, ուստի պետք է Հայրենիքում «փախստականի» կարգավիճակ ստանան։
Բայց ամենասարսափելին դեռ առջևում էր։ Պարզվում է, մեր քույրերին ու եղբայրներին իշխանությունների կողմից որպես «ընծա» տրվել է նաև փախստականի ժամանակավոր վկայական, որի վրայի QR կոդը սկանավորելուց հետո ստանում ենք այսպիսի «մխիթարական» հաղորդագրություն.
«Փաստաթուղթը կրողը պաշտպանված է Ադրբեջանի Հանրապետություն արտահանձնումից, վտարումից, արտաքսումից և ցանկացած այլ հարկադիր տեղափոխումից»։
Եթե Արցախը թշնամուն հանձնած իշխանությունները կարծում է, որ այս «QR կոդով» հարցը լուծված է, ապա լավ կլինի, որ նմանատիպ QR կոդը էլ իրենց համար ստեղծեն, որ Հայ ժողովուրդը միշտ հիշի, թե իրականում ում շահն են սպասարկում ՀՀ իշխանությունները:
Արթուր Միքայելյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութն՝ այստեղ