Ո՞ր եղանակով եք պատրաստվում իրականացնել իշխանափոխություն. Նարեկ Մալյանը՝ Բագրատ Սրբազանին

Հարգելի Բագրատ Սրբազան, Ձեր այսօր հրապարակված տեսանյութից տպավորություն ստացա, որ նախապատրաստվում եք չարիքի իշխանության դեմ փողոցային պայքարի:

Ես քաղաքական գործիչ չեմ՝ սովորական ցուցարար եմ, մեկը այն հազարավորներից ով 7 տարի է մասնակից է պայքարի բոլոր հնարավոր եղանակներին:

Հետևաբար վերջին 7 տարիների պայքարի անարդյունավետության տեղ տեղ դառը փորձը հաշվի առնելով, կան որոշ հարցեր, որոնք կարիք ունեն նախապես հրապարակային բարձրաձայնման հատկապես այն պատճառով, որ անխտիր բոլոր տապալված պայքարների պատասխանատվությունը վերջում դրվում է մեզ՝ ժողովրդի վրա:

Հարցերը հետևյալն են՝

  1. Ո՞ր եղանակով եք պատրաստվում իրականացնել իշխանափոխություն՝ հրաժարականի պահանջ, թե Իմպիչմենտ:
  2. Եթե Իմպիչմենտ՝ կխնդրեինք մինչև փողոցային պայքարի կոչ անելը հրապարակել Իմպիչմենտի պատրաստ փաստաթուղթը առնվազն մեկ պատգամավորի ստորագրությամբ:
  3. Ունե՞ք արդյոք փողոցային պայքարի քայլ առ քայլ ծրագիր՝ հրապարակ դուրս գալուց մինչև չարիքի իշխանության հեռացում, եթե այո ապա խոնարհաբար խնդրում եմ հրապարակել այդ ծրագիրը:

Հուսով եմ հարցերիս հանդգնության համար ներողամիտ կլինեք, բայց խնդրում եմ մեզ էլ հասկացեք: Նախորդ պայքարների խաբված փորձը ցույց է տվել , որ չի կարող լինել փողոց դուրս գալու որոշում առանց վերոգրյալ հարցերի նախապես հստակեցման:

Կանխավ շնորհակալ եմ:

Հ.Գ. Ցանկության դեպքում սիրով հրավիրում եմ մարտի 19-ին «կամեր 23» փաբ՝ որտեղ նախաձեռնել ենք նույն թեմայով քննարկում:

 

Գրող-հրապարակախոս Նարեկ Մալյան