Սիրելի Լիլեչկա, ես դեռ զգում եմ քեզ հետ անցկացրած երեկոների ուրախությունը․ Լևոն Օրբելի
Սկիզբը՝ այստեղ
Օրբելի եղբայրների տուն–թանգարանը «ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ» շարքում ներկայացրել է միջնեկ եղբոր՝ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի հիմնադիրներից Լևոն Օրբելու կնոջը՝ Ելիզավետա Հովակիմովնա Ալաջալյանին։
Ելիզավետա Հովակիմովնա Ալաջալյան-Օրբելին ոչ միայն խորհրդային հայտնի ֆիզիոլոգ Լևոն Աբգարովիչի հավատարիմ կինն էր, այլեւ նրա ընկերը, գաղափարակիցն ու օգնականը։
Արտասահմանյան ուղևորությունից անմիջապես առաջ Լևոն Օրբելին ամուսնանում Է իր կյանքի անբաժան ընկերուհի Ալաջալովա Ելիզավետա Հովակիմովնայի հետ, որը մասնագիտությամբ մանկավարժ էր և կենսաբանության վերաբերյալ լուրջ գիտելիքներ ուներ: Արտասահմանում գիտական փորձերի կատարման պրոցեսում նա բավականին օգնել է ամուսնուն։

Ալաջալովա Ելիզավետա Հոակիմովնա (1907 թվականից՝ Լևոն Օրբելու կինը)։ Սանկտ Պետերբուրգ 1898թ. Ռազմաբժշկական թանգարանի հավաքածուից։
Երբ Լևոն Օրբելին մեկնում է Գերմանիա ուսանելու, Ելիզավետան 6 ամիս մնում է Լենինգրադում և կատարում է Լևոն Օրբելու կիսատ թողած գործերը, նրա ուղարկած գրքերը և հոդվածները փոխանցում էր նրա ուսուցիչ Իվան Պավլովին, իսկ այնուհետև մեկնում է Լևոնի մոտ՝ Գերմանիա, որտեղ Օրբելին աշխատեց և սովորեց 2 տարի։

Հարսանեկան այցեքարտ՝ 1907թ.։ Ռազմաբժշկական թանգարանի հավաքածուից։
Ելիզավետա Հովակիմովնայի թողած հուշերից պարզ է դառնում, թե որքան կարեւոր է սիրելիների զգայուն աջակցությունը, այդ թվում՝ մասնագիտության մեջ առաջխաղացման համար։
«Սիրելի Լիլեչկա, ես դեռ զգում եմ քեզ հետ անցկացրած երեկոների ուրախությունը։
Ինձ թվում է, որ այս ընթացքում մենք ավելի մտերմացանք, միաձուլվեցինք, ես էլ ավելի տաքացա ու լավացա։ Ես շատ ուրախ եմ, որ աշխատանք գտա ձեր ընկերությունում։ Այստեղ ամեն ինչ լի է Ձեր հմայքով, ես ինձ լավ եմ զգում այստեղ, ես հաճույքով կնստեմ և կփորձեմ ավելի շատ աշխատել։ Կհանդիպենք շուտով…
Ցտեսություն, փոքրիկ, լավ, նուրբ, ինձ համար շատ ջերմ Լիլյուսենկա։
Ձեր Լեոն»։

