Ինչ է իրենից ներկայացնում «իրական Հայաստանը»․ քաղաքագետ

Ովքեր դեռ այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում «իրական Հայաստան» ասված «գաղափարախոսությունը», ապա մի քանի թեզերով դա պարզ ներկայացնեմ։

– Մենք շրջափակված ենք Թուրքիայով և Ադրբեջանով և այս «իրողությունը» չենք կարող փոխել։

– Մեր ոչ հեռավոր նախնիները դա չեն հասկացել, չեն ցանկացել ապրել Թուրքիայի ու Ադրբեջանի կազմում, ապստամբել են ու պատժվել են։

– Մեր թշնամությունը թուրքերի հանդեպ օգտագործել են օտար ուժերն իրենց իմպերիալիատական նպատակների համար։

Դրա համար մենք պետք է ընկալենք այս «իրողությունն» ու.

– կատարենք բոլոր պահանջները,

– մոռանալ Ցեղասպանությունը, որի համար մենք ինքներս ենք մեղավոր, քանի որ անկախ պետականություն ենք ցանկացել,

– հրաժարվել Արցախից, ինչը գիտակցված կերպով արել է «Իրական Հայաստան» կառուցող գործող իշխանությունը,

– փոխել մշակույթը, պատմությսն դասագրքերը, ջնջել անցյալի գրականությունը, որոնք ներծծված են ազգայնականությամբ և հակաթրքությամբ,

– այս, թե այն ձևակերպմամբ զիջել Սյունիքը, որը թյուրքական աշխարհի խոչընդոտն է, գուցե նաև Սևանի մի հատվածը,

Այս ամենն անելուց հետո, թուրքերը մեզ կխղճան, հիմնավոր պատճառ չեն ունենա մեզ հետ թշնամություն անելու և մենք ներկա Հայաստանի որոշ հատվածից կստանանք «Իրական Հայաստան» և, գուցե, կկարողանանք գոյություն պահպանել։

Սա մշակված թեզեր են, որի գաղափարախոսն է Ժիրայր Լիպարիտյանը, ՔՊ-ի, և ոչ միայն ՔՊ-ի, հոգևոր հայրը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը