Շուրիշկանի Ավետարանը թշնամիների հարձակումից առաջ պահել են հողի տակ և նրա մոտ տնկել են ուռենու ճյուղ

Ավանդության համաձայն՝ Շուրիշկանի Ավետարանը, թշնամիների հարձակումից առաջ, պահել են հողի տակ և նրա մոտ տնկել են ուռենու ճյուղ։ Երբ իրավիճակը խաղաղվել է, գնացել են սուրբ Ավետարանը հանելու ու տեսել, որ հողատակ թաքստոցից աղբյուր է բխում, իսկ Ավետարանն աստվածային զորությամբ մնացել է գրեթե անվնաս։ Ներկայումս էլ գոյություն ունի այդ աղբյուրը. համարվում է սրբատեղի և կոչվում է Պապի աղբյուր: Շուրիշկանի Ավետարանի հրաշագործությունների համբավն այդպես փոխանցվում է սերնդե սերունդ։

Շուրիշկանի Ավետարանը

Մարտի 10-ապրիլի 10 բացառիկ ցուցադրություն Մատենադարանում