Ապրիլի 1-ին ընդառաջ, բռնի տեղահանված արցախցիների շրջանում մտահոգությունների մեծ ալիք է բարձրանում
Ապրիլի 1-ին ընդառաջ, բռնի տեղահանված արցախցիների շրջանում մտահոգությունների մեծ ալիք է բարձրանում, ինչը պայմանավորված է սոցիալական ծրագրերի էական կրճատմամբ և հոգեբանական վիճակի խորացող դրսևորումներով:
Տարբեր առիթներով նշել եմ, որ Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունն իր հետ բերել է ոչ միայն մարդկային մեծ կորուստների, տեղահանության ու սոցիալական բարդությունների, այլ հոգեբանական հարվածների, որի հետևանքները ոչ միայն հաղթահարված չեն, այլ դրանք որոշակի ուղղություններով առավել ծայրահեղ դրսևորումների են բերել:
Հայաստանի իշխանությունը հետևողականորեն շրջանցում է բռնի տեղահանված մեր հայրենակիցները ծանր ապրումներն ու վիճակը և առաջնորդվում է բացառապես սեփական պատկերացումներով, որտեղ հայրենիքի կորստի, մարդկային ողբերգության ու սերունդների ապագայի մասին որևէ բան գոյություն չունի:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

