Թրամփը դիտարկում է ՆԱՏՕ-ին ԱՄՆ մասնակցության ձևաչափի փոփոխության հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուսումնասիրում է ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների մասնակցության ձևաչափը փոխելու հնարավորությունը, որում Վաշինգտոնը նախապատվությունը կտա այն դաշնակիցների հետ փոխգործակցությանը, որոնք համապատասխանում են կազմակերպության բյուջե կատարվող ներդրումների չափանիշներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «NBC News»-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաների։
Աղբյուրի տեղեկություններով, Թրամփը, մասնավորապես, մտադիր է հրաժարվել ՆԱՏՕ-ի դաշնակցին պաշտպանելու պարտավորությունից, եթե այդ դաշնակից երկիրը բավարար միջոցներ չներդնի դաշինքի բյուջե։

