Կան մարդիկ՝ ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ներխուժման ժամանակները․ Պուտինը պատասխանել է Մակրոնին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը։

«Կան մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ներխուժման ժամանակները, բայց մոռանում են՝ ինչով դա ավարտվեց», – ասել է Վլադիմիր Պուտինը՝ նկատի ունենալով Մակրոնին

Նա արձագանքել է Մակրոնի հայտարարությանն առ այն, որ ՌԴ-ի ագրեսիայի ֆոնին, Եվրոպայի պաշտպանության համար ֆրանսիական միջուկային զինանոցի օգտագործման վերաբերյալ ռազմավարական քննարկում պետք է սկսել: