Ծաղիկների և բույսերի փառատոն նվիրված կանանց միջազգային օրվան
Կանանց Միջազգային օրվ առթիվ մարտի 8-ին և 9-ին, ժամը 10:00-22։00 Դիանա Աբգար այգում տեղի կունենա Հայաստանում ամենայուրօրինակ և գարնանային միջոցառումը՝ Ծաղիկների և բույսերի փառատոնը:
Գարնանամուտով սկիզբ է դրվում Հայաստանի գեղեցիկ փառատոններից մեկը, որն այս տարի կնվիրվի Կանանց միջազգային օրվան: Ամբողջ աշխարհում տարածված Ծաղիկների փառատոնն այժմ արդեն տեղի է ունենում Հայաստանում:
- Այգում այդ օրերին կգործի ծաղիկների, բույսերի, և հայ հեղինակների կողմից պատրաստված մարտի ության նվերների շատ յուրօրինակ տեսականու ցուցահանդես-վաճառք։
- Ծաղիկների շատ գեղեցիկ ֆոտոզոնա, որտեղ միջոցառման այցելուները կարող են անվճար լուսանկարվել։
- Ազգային մեծ շուրջպար
- ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ՝ բույսերի խնամք, կավագործություն, բույսերի վերատնկում Անակնկալ ֆլեշմոբ
- Տարեց կանայք կստանան նվեր ծաղիկներ
- Բոլորով միասին կստեղծենք ծաղկային նկար մեր մատնահետքերով։
- Համերգային ծրագիր՝ DJ-ներ, Lara Atoyan + DJ Roma, Armi + DJ Special։
Այս փառատոնի շնորհիվ մեկ հարթակում հավաքվում են ծաղիկների և բույսերի ոլորտի բոլոր ներկայացուցիչները, սա թույլ է տալիս ստեղծել նոր գործարար կապեր, զարգացնել ծաղիկների և բույսերի ոլորտը Հայաստանում, ինչպես նաև հնարավորություն է ծանոթանալու բույսերի և ծաղիկների խնամքի և աճի հետ կապված նրբություններին։

