Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հինգ «Օսկարի» է արժանացել

«Օսկարի» 97-րդ մրցանակաբաշխությանը հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի ու Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը հաղթել է հինգ անվանակարգերում։

«Լավագույն դերասանուհի» է ճանաչվել Մայքի Մեդիսոնը՝ «Անորա» ֆիլմի համար։

«Լավագույն ռեժիսոր» նոմինացիայում հաղթող է ճանաչվել Շոն Բեյքերն՝ իր «Անորա» ֆիլմով։

Ֆիլմը հաղթել է «Լավագույն ֆիլմ», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։

«Լավագույն դերասան» է ճանաչվել Էդրիեն Բրոդին՝ «Բրուտալիստը» ֆիլմի համար։

Հիշեցնենք, որ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 2024 թվականի մայիսին դարձել էր Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր։