Չարլզ III-ն ընդունել է Զելենսկուն
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մարտի 2-ին ընդունել է Վլադիմիր Զելենսկիին Արևելյան Անգլիայի Նորֆոլկ շրջանի Սանդրինգհեմ կալվածքում։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի միապետը ջերմորեն է ընդունել Ուկրաինայի նախագահին, որի հետ հանդիպումը տեղի է ունեցել մեկ բաժակ թեյի շուրջ, տևել է մոտ մեկ ժամ։
Զելենսկին Սանդրինգհեմ է ժամանել ուղղաթիռով` Լոնդոնում Ուկրաինայի հարցով հանդիպմանը մասնակցելուց հետո:

