Աբխազիայում ընտրատեղամասի վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Աբխազիայի Գագրայի շրջանի Ցանդրիպշ գյուղի դպրոցում տեղակայված ընտրատեղամասի վրա զինված հարձակում է տեղի ունեցել։

Անհայտ անձինք դիմակավորված ներխուժել են ընտրատեղամաս, կրակոցներ արձակել տեղամասի ներսում, շրջել քվեատուփը և դուրս բերել քվեաթերթիկների մի մասը:

Հաղորդվում է, որ հարձակվողները ծեծել են կնոջ, նրան օգնություն են ցուցաբերում։