Զելենսկու ինքնաթիռը ԱՄՆ-ից մեկնել է Մեծ Բրիտանիա
Ուկրաինական կառավարական ինքնաթիռը այսօր օդ է բարձրացել ամերիկյան ռազմաբազայից և ուղղություն վերցրել դեպի Լոնդոն, հաղորդում է FlightAware պորտալը։
Նշվում է, որ Airbus A319 ինքնաթիռը օդ է բարձրացել ԱՄՆ Մերիլենդ նահանգի Էնդրյուս ռազմաօդային բազայից։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս ինքնաթիռն օգտագործում են ուկրաինական իշխանությունները և նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հիշեցնենք, որ Օվալաձև աշխատասենյակում կայացած Թրամփ-Զելենսկի հանդիպումը թեժ է անցել, նրանք վիճել են՝ ընդհուպ անցնելով ծաղրանքի և վիրավորանքների։ Զելենսկին չի համաձայնել հրադադարին, նշելով, որ այն անիմաստ է լինելու։ Բանակցությունները, ըստ էության, տապալվել են, չի ստորագրվել նաև օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։

