Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունները, իբր, «անհիմն են և պատմական փաստերի կեղծիք են պարունակում»։

Այդ երկրի ԱԳՆ-ից հայտարարել են, թե Սումգայիթյան ջարդերն, իբր, «Սումգայիթում ԽՍՀՄ և Հայաստանի ղեկավարության, հայ շովինիստական գաղափարախոսների և ծայրահեղական կազմակերպությունների նախապես ծրագրված և նպատակաուղղված սադրանքի մի մասն էին»։