Ռուս-ամերիկյան բանակցությունները Ստամբուլում տևել են 6,5 ժամ

Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները դեսպանատների աշխատանքի վերաբերյալ ավարտվել են։ Հանդիպումը տևել են 6.5 ժամ. հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մոսկվայի ժամանակով ժամը 16:20-ի սահմաններում ռուսական պատվիրակության ավտոմեքենան լքել է Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրը, որտեղ ընթանում էին բանակցությունները։