Միջնադարյան քարտեզներում փոքր հատվածները չէին նշվում անունով, բայց հայկական հատվածը՝ Ղարաբաղը, մշտապես նշվել է․ Գալչյան
«Միջնադարյան քարտեզներում փոքր հատվածները չէին նշվում անունով, բայց հայկական հատվածը՝ Ղարաբաղը, մշտապես նշվել է քարտեզագրումներում»,- «Լեռնային Ղարաբաղ. Փախստականներ, իրավունքներ և հնարավորություններ» միջազգային գիտաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասաց քարտեզագիր Ռուբեն Գալչյանը։ Նա մատնացույց արեց 1700 թվականի քարտեզներից մեկը, որտեղ գրված է Ղարաբաղ։
«Ոչ մի տեղ չկա Ադրբեջան բառը, կա միայն Բաքու բառը: Քարտեզներում առաջին անգամ Ադրբեջան անունը հայտնվել է 1918 թվականին»,- ասաց Ռուբեն Գալչյանը։
«Մենք ունենք բրիտանացի ճամփորդ Լինչի քարտեզը, որը ճամփորդել է Արևմտյան և Արևելյան Հայաստանով և 1901թ․ նշում է Ղարաբաղը՝ Դաշտային Ղարաբաղը:
1926թ․ քարտեզում, որը տպագրվել է Մոսկվայում, կարելի է համարել ճիշտ քարտեզ, որտեղ Արցախը և Հայաստանը ունեն ընդհանուր սահման, բայց Ադրբեջանը օկուպացրեց այդ հատվածը: Հետագայում տարբեր պատճառներով (քրդերի մասով, որ նրանք չունեն արոտավայրեր ոչխարաբուծության համար) 12 քառակուսի կիլոմետր տրվեց Ադրբեջանին»,- հավելեց Ռուբեն Գալչյանը:

