ՌԴ-ն Գյումրիում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել

Գյումրիում Ռուսաստանի նոր գլխավոր հյուպատոս է դարձել Իգոր Տիտովը։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրամանով Իգոր Տիտովը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Գյումրի քաղաքում»,- նշվել է տեքստում։

Տիտովը 2019-2023թթ. եղել է Ճապոնիայում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավարը, 2023-2024թթ.՝ «Ռուս-ճապոնական ընկերություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության փոխնախագահը։ 2024-2025թթ. դիվանագետը եղել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման առաջնային խմբի ղեկավարը։