Հավաք կառավարության մոտ՝ հաջակցություն Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի․ ՈՒՂԻՂ
Կառավարության շենքի դիմաց հավաք է կազմակերպվել՝ հաջակցություն Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի:
Նշենք, որ երեկ համացանցում տարածվեցին Ռուբեն Վարդանյանի լուսանկարները դատարանի դահլիճից․ նրա հյուծված դեմքին ակնհայտորեն երևում էին խոշտանգման հետքերը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը երեկ հայտարարություն էր տարածել՝ ահազանգ հնչեցնելով։ Փաստաբան Գենսերը կոչով դիմել է միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներին, դիմել թույլտվություն ստանալու՝ Ռուբենին այցելելու համար: «Բացի դրանից, խնդրում եմ անկախ դատական փորձագետներին հետևել Ռուբենի «դատավարությանը»՝ համոզվելու համար, որ նրա իրավունքները լսումների ընթացքում հետայսու ևս չեն ոտնահարվի:
Ես կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ թույլ տալ մեր միջազգային թիմի բժշկին այցելել նրան, անհապաղ կերպով ապահովել անհրաժեշտ բժշկական օգնությամբ, ներառյալ նրա առողջական վիճակի մոնիտորինգը, որի կարիքը նա ունի, ինչպես նաև հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի դադարեցումը:
Ես նաև կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել որպես քաղաքական և ապօրինի»,-հայտարարել է Վարդանյանի փաստաբանը։
Նշենք նաև, որ Ռուբեն Վարդանյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ հացադուլ է հայտարարել Բաքվում տեղի ունեցող դատական ֆարսի դեմ:
NEWS.am-ի ուղիղ եթերը՝ այստեղ։

