Լեհաստանը պատրաստ է միայն լոգիստիկ աջակցություն տրամադրել Ուկրաինայում խաղաղապահ առաքելություն իրականացնողներին
Լեհաստանը պատրաստ է լոգիստիկ աջակցություն ցուցաբերել Ուկրաինայում խաղաղապահ առաքելությանը, եթե նրանց տեղակայման վերաբերյալ որոշում կայացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության ղեկավար Դոնալդ Տուսկը։
«Լեհաստանի դիրքորոշումը պարզ է՝ լեհ զինվորներն անմիջական մասնակցություն չեն ունենա խաղաղապահ առաքելությանը, ինչպես էլ այն կոչվի: Միևնույն ժամանակ, Լեհաստանը պատրաստ է լոգիստիկ օգնություն ապահովել: Մենք հիմա էլ անում ենք դա, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք անել ավելի մեծ ծավալով »,- նշել է նա։

