Եվրոպան պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային․ Մակրոնը` Թրամփին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային:

Ֆրանսիայի նախագահը հաստատել է՝ անվտանգության երաշխիքների ապահովման համար ռուս-ուկրաինական խաղաղության պայմանագրի կնքումից հետո հնարավորություն է ստեղծված եվրոպական զորքեր Ուկրաինա ուղարկելու։
«Բայց այդ զորքերը չպետք է մասնակցեն ռազմական գործողություններին։ Այդ զորքերը պետք է պահպանեն խաղաղությունը», – ասել է Մակրոնը։