Իմ քաղաքականության առաջնահերթությունը կլինի Վաշինգտոնից անկախացումը․ Ֆրիդրիխ Մերց

Ինձ համար բացարձակ առաջնահերթություն կլինի, որ մենք անկախություն ձեռք բերենք ԱՄՆ-ից։ Այս մասին հայտարարել է Ֆրիդրիխ Մերցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստ»-ին։

Հիշեցնենք, որ Ֆրիդրիխ Մերցի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը հաղթել է Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններում։ Նրանք ստացել են ձայների 28,6%-ը։

«Վերջին շաբաթվա հայտարարություններից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ը «համեմատաբար անտարբեր» է Ուկրաինայի ապագայի նկատմամբ»,- ասել է Մերցը։

Մերցը՝ պատասխանելով Ուկրաինա գերմանական զորքեր հնարավոր ուղարկելու մասին հարցին ասել է․ «Ես դա տեսնում եմ այնպես, ինչպես դաշնային կանցլերը (Օլաֆ Շոլցը):

Նրա խոսքով, Ֆրանսիան և Բրիտանիան պարզապես երկու երկրներ են, որոնք «գաղափարներ են փոխանակում» այս հարցում։