Հայտնի է Էդգար Ղազարյանի դեմ գործով դատական նիստի ժամը
Հանրային գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննության դատական նիստը կայանալու է այսօր՝ փետրվարի 22-ին, ժամը 15։00, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Դատավորը Գարիկ Աբելյանն է։ Այս մասին հայտնել է Էդգար Ղազարյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Էդգար Ղազարյանին առաջադրվել է մեղադրանք։

