Փաշինյանը Տիգրան Խաչատրյանին 19 օրով արձակուրդ է ուղարկել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը 19 օրով արձակուրդ է մեկնում:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 15 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի մարտի 10-28-ը ներառյալ»: