Զելենսկին ուզում է ձերբակալել Ուկրաինայի նախկին նախագահին
Զելենսկին որոշել է պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ Պորոշենկոյի տան մոտ հերթապահում են ուժային կառույցի ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը Պորոշենկոյի դեմ պատժամիջոցներ էր հաստատել։ Նախկին նախագահն իր հերթին այս գործողությունները սադրանք և հանցագործություն է որակել։ Բացի այդ, նա Զելենսկիին մեղադրել է ռազմական գործողությունների ժամանակ կոռուպցիայի համար։

