Փաշինյանն ընդդիմությանը մեղադրեց «Ղարաբաղ» երգի աղմկահարույց տեսանյութը բեմադրելու մեջ
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում ուղղակիորեն մեղադրեց ընդդիմությանը Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգողների տեսանյութը բեմադրելու համար։
«Ամեն տենց տափակ տեսարանից պետք չի, որ հանրությունը ցնցվի։ Ընդդիմությունը ցնցվում է, թող ցնցվի, իր բեմադրած տեսարանն է, թող ցնցվի, ինքը դա արել է հենց ցնցվելու համար, բայց ասում եմ՝ Ադրբեջան–բան, դրանք հեքիաթ են․ դա կոնկրետ նպատակով՝ Հայաստան-Իրան հարաբերություններում պրոբլեմ առաջացնելու համար է ժողովրդական մակարդակում»,- հայտարարեց Փաշինյանը։