2023 թվականի սեպտեմբերի 19-ին կրակոցներից 20 րոպե առաջ Ալեն Սիմոնյանը զանգել է Դավիթ Իշխանյանին

«Նախ պետք է կողմնորոշվենք, թե ո՞ր Ալեն Սիմոնյանն է նման բան ասել՝ Ակնան իր հայրենիքը համարո՞ղ Ալեն Սիմոնյանը, մարդկանց վրա թքո՞ղ Ալեն Սիմոնյանը, թե այսօր ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը»,- «Հայելի» ակումբում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի՝ խորհրդարանում արցախցի լրագրողին արած այն արտահայտությանը, թե կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ, գրում է «Aravot.am»-ը:

«Ալեն Սիմոնյանը խնդիր ունի Նիկոլից ավելի Նիկոլ ձևանալու համար…Մենք բոլորս գիտենք, որ Արցախը հանձնված է Նիկոլ Փաշինյանի և իր խունտայի կողմից, որի մեջ մտնում է նաև այդ անձնավորությունը՝ Ալեն Սիմոնյանը: Եվ ստորագրությամբ են հանձնել, և պայմանավորված պատերազմ սկսել, մեղավորը իրենք են, որ Եռաբլուրն այսքան մեծացել է: Շուրջ 5000 զոհ ունենք, որի անմիջական պատասխանատուն և մեղավորը հենց այդ նույն մարդիկ են: Այսօր նրանք արդարանալու խնդիր ունեն:

Երբ այդ նույն Ալեն Սիմոնյանը նստած էր իր կաբինետում կամ իր թանկարժեք մեքենայում, այնտեղից երևի չէ՞ր երևում, թե Արցախում ինչ է կատարվել: Չնայած համոզված եմ, որ իրենք շատ լավ գիտեին, նրանց հետ այդ ամենը պայմանավորված է եղել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։