Հանրապետական կուսակցության նոր անդամներին հանձնվեց կուսակցական անդամատոմսերը

Այսօր ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շ/կ 2024թ. հաշվետու ժողովը։

Նիստին ներկա էին ՀՀԿ ԳՄ անդամներ Սամվել Նիկոյանը և Մարգարիտ Եսայանը։

Նիստի ընթացքում ներկայացրեցի 2024թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև 2025թ. պլանավորած ծրագրերը։

Նիստն անցավ բուռն աշխատանքային մթնոլորտում, քննարկվեցին կազմակերպչական և կուսակցաշինական հարցեր։

Նիստի ավարտին պարոն Նիկոյանը հանդիսավոր պայմաններում հանձնեց մեր շարքերն համալրած կուսակցական ընկերների անդամատոմսերը։

Օրակարգային հարցերն ավարտելուց հետո ԳՄ անդամները սիրով պատասխանեցին ներկա գտնվողների հուզող հարցերին։