Դժվար թե Երևանն ընդունի ՌԴ-ի միջնորդությունը Բաքվի հետ բանակցություններում. Ալեն Սիմոնյան
Դժվար թե Հայաստանն ընդունի Ռուսաստանի միջնորդական ջանքերը Ադրբեջանի հետ բանակցություններում։ Այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կարծում եմ, որ դա քիչ հավանական է: Իհարկե, մենք քննարկում ենք յուրաքանչյուր կոնկրետ առաջարկ, բայց անցյալի փորձը շատ վատ հիշողություններ է թողել, մենք ունենք բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը դեռևս չունենք»,- ասաց նա։

